Հանրահայտ ու ճանաչված մարդիկ հաճախ անցած են լինում կյանքի բազմաշերտ ու հետաքրքիր ճանապարհ, որը լեցուն է լինում վերելքներով ու վայրէջքներով։ Կյանքի ուշագրավ ու դժվարություններով լի ճանապարհ է անցել շատերին հայտնի Տիգրան Արզաքանցյանը։
Ծնվելով Գավառում՝ նա հաճախել է իրենց թաղի դպրոցը, ապա ուսանել է տեղի անասնաբուժական ու անասնաբուծական տեխնիկումում՝ ստանալով անասնաբույժի որակավորում։ Նա դրանից հետո բանակ է զորակոչվել, որտեղ նաև որպես բուժակ է ծառայել։
Տիգրան Արզաքանցյանը լուսանկարում զբաղված է գրագրությամբ։ Նա բանակից հետո Ռուսաստան է մեկնել, որտեղ էլ կարողացել է կայանալ որպես հաջողակ բիզնեսմեն։ Նա ժամանակին մի կարճ շրջան ներգրավվել է քաղաքականության մեջ, իսկ վերջին շրջանում ավելի ակտիվորեն է փորձում այդ դաշտ մուտք գործել։