Երգչուհի Մաշ Իսրայելյանն Ինստագրամի էջի սթորի բաժնում հրապարակում է կատարել առաջին անգամ, քրոջ՝ Էլեն Իսրայելյանի կորստից հետո։
Երգչուհին հրապարակել է Հիսուս Քրիստոսի պատկերը, սակայն ոչ մի գրառում չի կատարել։
Նշենք, որ հոկտեմբերի 26-ին, ժամը 03։45-ի սահմաններում ավտովթարի հետևանքով մահացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը՝ Էլեն Իսրայելյանը։ Վերջինս «BMW» մակնիշի ավտոմեքենայով Մազմանյան փողոցի շրջանաձև` ժողովրդին հայտնի 15 կվարտալի խաչմերուկի մոտ բախվել է բազալտե եզրաքարերին, բախվել երկաթե էլեկտրասյանը։
24-ամյա Էլեն Իսրայելյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։