Առաջարկում ենք պատրաստել առանց մսի կոտլետներ, որոնք ստացվում են շատ համեղ և ախորժելի: Այն կարելի է մատուցել և տաք, և սառը վիճակում:
Պատրաստման եղանակ.
Վերցնել 1կգ խոշոր կարտոֆիլ և բաժանել 2 մասի: Մի մասը դնել, որ եփվի աղով և չամանով ջրի մեջ: Կարտոֆիլը եփել կեղևով: Կարտոֆիլի մյուս մասը մաքրել և անցկացնել մանր քերիչով:
Երբ կարտոֆիլի առաջին մասը եփված լինի, մաքրել և տրորել:
Երկու կարտոֆիլային զանգվածները խառնել, հում ձու, մանր կտրատած սամիթ, ճզմած 2 պճեղ սխտոր, աղ, սև պղպեղ և կարմիր պղպեղ ավելացնել:
Պյուրեին ավելացնել մի քանի գդալ ալյուր և շատ քիչ գոլ ջուր: Ձեռքերով ձևավորել կոտլետներ և տապակել տաք ձեթի մեջ:
Ցանկության դեպքում պատրաստի կոտլետների վրա քերած պանիր ավելացնել և հալած կարագ լցնել:
Մատուցել թթվասերով և մանանեխով սոուսի հետ, նաև թարմ վարունգի հետ:
Բարի ախորժակ: