Ընդհանրապես, սարդը հաջողության նշան է: Ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում սատկացնել տանը տեսած սարդին: Եթե ցանկանում եք ազատվել սարդից, պարզապես վերցրել փայտ կամ թղթի կտոր և զգուշորեն դուրս բերեք նրան տնից:
Ասում են, թե սարդը հաջողություն է բերում միայն այն տներում, ուր տիրում է ջերմ մթնոլորտ: Եթե ընտանիքում մշտապես կոնֆլիկտներ են տեղի ունենում, ապա սարդը ոչ հաջողության նշան կլինի, ոչ դժբախտության:
Եթե տունը մաքրելիս սենյակի անկյունում նկատել եք սարդոստայն, դա նշանակում է, որ ձեր տանը բացասական էներգիա է կուտակվել: Կարծիք կա, որ սարդն ինչ-որ առումով ցույց է տալիս բացասական էներգիայով լի հատվածը: