Բաղադրիչներ
- մակարոն — 500 գ
- տավարի միս (աղացած) — 700 գ
- սոխ — 1 գլուխ
- կարմիր տաքդեղ — 1 հատ
- լոլիկի մածուկ — 2 ճ/գ
- կարմիր գինի — 50 մլ
- քերած պանիր — 150 գ (չոր տեսակի)
- մաղադանոս — 3-4 ճյուղ
- կաթ — 400 մլ
- կարագ — 2 ճ/գ
- ալյուր — 2 ճ/գ
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Սոխը մանր կտրատում ենք և տապակում բուսայուղի մեջ 3 րոպե, ապա ավելացնում կտրատված կարմիր տաքդեղը և տապակում ևս 2-3 րոպե:
Ավելացնում ենք աղացած միսը, համեմում աղով, պղեղով և խառնելով տապակում զանգվածը 10 րոպե: Լցնում ենք գինին և շարունակում տապակել ևս 3 րոպե, մինչև հեղուկային մասը գոլորշանա:
Ավելացնում ենք մանր կտրատված մաղադանոսը, ապա լոլիկի մածուկը և տապակում այդպես 4 րոպե:
Մակարոնը խաշում ենք, թափում ջուրը, ապա վրան շաղ տալիս 1/2 ճ/գ ձիթայուղ և լավ խառնում:
Պատրաստում ենք սոուսը: Դրա համար կաթսայի մեջ հալեցնում ենք կարագը, ավելացնում ալյուրը և խառնում մինչև զանգվածի միատարր դառնալը:
Մաս առ մաս ավելացնում ենք կաթը՝ անընդհատ խառնելով սոուսն այդ ընթացքում: Այսինքն՝ պատրաստում ենք ֆրանսիական Բեշամել սոուս:
Հանում ենք սոուսը կրակի վրայից:
Ուղղանկյուն ձևամանի (35*24սմ) հատակին փռում ենք փայլաթիթեղ և լցնում մակարոնի կեսը:
Մակարոնների վրա ենք լցնում սոուսի կեսը և տարածում նրա ողջ տարածքով: Այնուհետև լցնում ենք մսային միջուկը, հավասարեցնում:
Ծածկում ենք մակարոնների մնացած կեսով, ապա վրան լցնում սոուսը:
Ոտեստի վրա շաղ ենք տալիս քերած պանիրը և եփում նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում 25 րոպե:
Ինչպես նկատեցիք, մակարոնով ուտեստ «Նեապոլիտանականն» իրենից ներկայացնում է լազանյայի այլընտրանքային տարբերակ: Այն շատ հագեցնող է, հեշտ պատրաստվող և կարող է հրաշալի լուծում հանդիսանալ երեկոյան ընթրիքի համար, երբ չեք կողմնորոշվում ինչ պատրաստել։