Երգչուհի Սոնա Ռուբենյանը գրել է, որ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի ունեցած «Առաջին սիրո երգը» համերգին չի մասնակցել առողջական խնդիրների պատճառով:
«Իմ շատ սիրելի հետևորդներ, ափսոսում և ցավում եմ, բայց այս հիանալի համերգին չեմ կարող մասնակցել ու երգել: Այս շրջանում լայն տարածում գտած վիրուսներն ինձ էլ չխնայեցին: Ցանկացած առողջական վիճակում աշխատում եմ համերգ բաց չթողնել, բայց երբեմն միայն ցանկությունը բավարար չէ:
Համերգը կայանալու է, բաց չթողնեք: Առողջ եղեք»,- գրել է երգչուհին: