
«Ես իմ կյանքում շատ մարդկանց ու բաների մասին եմ մտածել: Նաև անտեսել եմ շատ մարդկանց ու իրեր։ Եվ հենց վերջինը ամեն ինչ փոխեց»,— Մարկ Մենսոն:

Երբեմն մենք ինքներս ենք ամբողջ աշխարհը դնում մեր ուսերին, և փոխարենը այն ավելի լավը դարձնելու՝ ավելի շատ սթրես ենք մտցնում մեր կյանք: Ծանո՞թ իրավիճակ է:
Եթե ձեզ հիասթափեցնում են, դուք պետք է դադարեք ուշադրություն դարձնել շատ բաների վրա: Ստորև ներկայացված են 17 այնպիսի բաներ, որոնք դուք պետք է անմիջապես ջնջեք ձեր մտահոգությունների ցանկից և կենտրոնանաք ավելի կարևոր բաների վրա։
17 բան, որոնց մասին դուք պետք է անհապաղ դադարեք անհանգստանալ.
1. Ուրիշների կարծիքը
Եթե ձեզ շատ է մտահոգում, թե ինչ կասեն ուրիշները, ուրեմն դուք ապրում եք նրանց համար, ոչ թե ձեզ համար: Սա ձեր կյանքն է, ձեր որոշումներն ու ձեր ընտրությունները: Մարդիկ սիրում են դատել, իսկ ինչո՞ւ դուք պետք է մտածեք այդ մասին:
2. Միշտ ճիշտ լինելու ցանկություն
Որպեսզի հասկանալ, թե որն է ճիշտը, նախ պետք է սովորել ընդունել սեփական սխալը։ Մի անհանգստացեք այն փաստի համար, որ երբեմն սխալվում եք: Չէ՞ որ մարդը չի կարող բացարձակապես ամեն ինչ իմանալ և ունենալ կյանքի բոլոր հարցերի պատասխանները։ Ուրիշների կարծիքն անտեսելու մեջ որոշակի կախարդանք կա։
3. Իդեալական մարմին
Իդեալական մարմին գոյություն չունի։ Թույլ մի տվեք, որ այս հասկացությունը կործանի ձեր կյանքը: Դուք արդեն իսկ բավական լավն եք:

4. 8սմ կրունկներ
Կրկին, եթե դա ձեր ոճն է, հագեք դրանք և վայելեք: Բայց եթե դուք ստիպում եք ձեր ոտքերին դժոխքի միջով անցնել ընդամենը մի քանի սանտիմետրի պատճառով, ապա դա անել ուղղակի չարժե: Դուք նույնքան շքեղ տեսք կունենաք առանց կրունկների։
5. Անցյալի սխալները
Սովորեք ներել ինքներդ ձեզ: Դուք չպետք է նախատեք ինքներդ ձեզ, քանի որ մենք բոլորս կյանքում երբեմն սխալվում ենք: Ընդունեք դա և մի մեղադրեք ինքներդ ձեզ:
6. Բամբասանք
Գոհ եղեք ձեր կյանքով և դիմադրեք լրտեսելու այն գայթակղությանը, թե ինչով են զբաղված ուրիշները: Գրողի ծոցը բամբասանքներն ու ասեկոսեները։
7. Ուրիշների հավանություն կամ ընդունում
Լսեք և հաշվի առեք այն ամենը, ինչ ձեզ ասում են, բայց երբեք ուրիշներից հավանություն մի սպասեք։ Եթե դուք ապրում եք ուրիշի ընդունելության համար, ապա չընդունելը ձեզ կսպանի: Ուշադրություն մի դարձրեք, թե մարդիկ ինչ են մտածում ձեր մասին։ Դուք պետք է իմանաք ձեր սեփական արժեքը:
8. Թունավորություն
Դուք միշտ կամ մենակ կլինեք, կամ ինչ-որ մեկի հետ: Սահմանեք ձեր սահմանները և թույլ մի տվեք, որ որևէ մեկը խախտի դրանք: Իսկ եթե տագնապի զանգ լսեք, ուղղակի հեռացեք։

9. Անհաջողություններ
Մեծատառ «Ա»-ով բառը, որից բոլորն այդքան վախենում են, ամենևին էլ խնդիր չէ, եթե դրանից խնդիր չես ստեղծում։ Վերաբերվեք ձախողմանը որպես ուսուցման կորի և փորձության և սխալի գործընթացի: Ամեն ինչ կախված է ձեր մոտեցումից: Որպես կանոն, ձախողումը ստիպում է մարդուն հանձնվել: Իսկ եթե չես հանձնվել, ուրեմն ձախողում չի եղել։
10. Պլաններ ուրբաթ երեկոյան
Երբեմն այն ամենը, ինչ ուզում ես անել, պարզապես սերիալ դիտելն է: Դա արեք առանց խղճի խայթի։ Եվ կարևոր չէ, թե ինչով են զբաղված մյուսները։
11. Հավանումներ սոցիալական ցանցերում
Եթե ցանկանում եք ինչ-որ բանով կիսվել, ուղղակի կիսվեք դրանով հանուն գաղափարի: Դա արեք այն պատճառով, որ ցանկանում եք, ոչ թե այն պատճառով, որ ձեզ լայքեր են պետք:
12. Այն, ինչ չունես
Միշտ էլ կլինեն մարդիկ, ովքեր ունեն ավելի շատ կամ քիչ։ Կազմեք ձեր կյանքի այն բաների ցուցակը, որոնք դուք գնահատում եք: Ինչո՞ւ ցանկանալ այն, ինչ չունեք: Ցանկությունները ձեզ չեն ուրախացնի։ Այն, ինչ դուք հիմա ունեք, բավական է:
13. Վրեժ
Վրեժը թողեք ճակատագրին։ Համակերպվեք կատարվածի հետ։ Փոխարենը, գտեք ձեր բացասական էներգիան ավելի դրական և արդյունավետ ուղղությամբ ուղղելու միջոց:
14. «Իսկ եթե»
Մի՛ խենթացրեք ինքներդ ձեզ՝ անհանգստանալով այն մասին, թե ինչ կարող է լինել ապագայում: Դիմավորեք դժվարությունները գլուխը բարձր պահած. եթե կարող եք ինչ-որ բան անել հիմա, արեք: Եթե ոչ, շեղեք ձեզ այլ բաներով և մոռացեք ձեր անհանգստությունների մասին:
15. Նյութական կարողություն
Ձեր սեփական առանձնատունը և բանկային հաշվին շատ գումար ունենալը միշտ լավ է: Բայց արդյո՞ք այս բաները երաշխավորում են, որ դուք երջանիկ կլինեք։ Ոչ մի դեպքում: Կառուցեք ձեզ երազանքի կյանքը, ոչ թե առանձնատունը:
16. Ափսոսանք
Ընդունեք անցյալը, հաշվի առեք մարդկային սխալը և առաջ գնացեք: Անցյալը ետ չես բերի, դասեր քաղեք և հեռացեք։ Եվ դադարեք վատնել ձեր արժեքավոր ժամանակը:
17. Բավականին լավը լինելու ցանկություն
Ի՞նչ է «բավականին լավը»: Քանի դեռ ձեզ հարմար է, թե ով եք դուք, որտեղ եք և որքան հեռու եք գնացել, ուրիշ ոչինչ կարևոր չէ: Խնայեք ձեր անհանգստությունները ամենավատ իրավիճակների համար: Սա, անկասկած, շատ կհեշտացնի ձեր կյանքը:
Անհաջողությունն այլևս այդքան սարսափելի չի թվա ձեզ, իսկ մերժումն այլևս այդքան ցավալի չի լինի: Տհաճ կարիքները կդառնան ավելի քիչ տհաճ, իսկ դժվարությունները՝ ավելի քիչ դառը: Այսինքն, եթե կարողանանք ավելի քիչ անհանգստանալ և ուշադրություն դարձնել ցանկացած խնդրի վրա, ապա զգալիորեն կպարզեցնենք մեր կյանքը։