Աղքատներին տանել չեմ կարողանում, զզվում եմ նրանցից․․․ Ահա, թե ինչպես տրորեցի անամոթ աղջկա քիթը և նրան իր տեղը ցույց տվեցի․․․Այս դեպքը եղել է մի քանի ամիս առաջ՝ աշնանը։ Համացանցով շփվում էի մի աղջկա հետ, շատ էր դուրս եկել։ Հետո որոշեցի նք վերջապես հանդիպել, զբոսնել այգում։
Իրականում մեր շփումն այնքան էլ լավ չստացվեց․ ես նրան հավանում էի, բայց ահա Լյուսին երևի շատ երկպագուներ ուներ, և ես իր համար կարծես պահեստային լինեի։Մի գեղեցիկ օր էլ նրանից հաղորդագրություն եմ ստանում․

—Այսօր տրամադրություն չունեմ, աշխատավայրում խնդիրներ կան․․․ ռեստորան գնալու ցանկություն չկա՞։
Տաք երեկո էր, ես էլ աշխատանքից հետո ոչ մի գործ չունեի, այնպես որ ուրախությամբ համաձայնվեցի։ Հոգուս խորքում ինձ օգտագ ործված էի զգում, բայց դե․․․ միևնույնն է չհրաժարվեցի։Ժամը 7-ին հանդիպեցինք, որոշե-ցինք նախքան ընթրելը այգում զբոսնել։ Հանկ արծ մի տղա մոտեցավ, երևի 10-12 տարեկան։ Ահավոր վատ ու հին հագուստով,հնամաշ կոշիկներով,ձեռքը մեկնեց և գումար խնդրեց։ Իմ գրպանում էլ գոնե մի մետաղադրամ չկար, բայց վախեցա, որ ընկերուհիս կարող է ինձ ժլատ համարել ու հիասթափվել, եթե մերժեմ տղային, և ստիպված նրան 1000 դրամ տվեցի․
—Վերցրա, ընկերս։
Տղան ուրախությամբ քաշեց գումարը ձեռքիցս և վազեց հեռու։Լյուսին ոչինչ չասաց, այդպես էլ առանց մի բառ ասելու հասանք ռեստորան։

—Ինչի՞ց ես նեղացել, գուցե՞ ես եմ մեղավոր։
—Հասկանու՞մ ես, չեմ սիրում աղքատներին։ Ամեն մարդ պիտի ինքն իր համար վճարի, իսկ էտ տղան նույնիսկ ծնողներ ունի։ Ինչի՞ նր անք չեն կերակրում իրենց որդուն։ Ուֆ, զզվելս գալիս է։ Իսկ դու դեռ աջակցում ես նը-րանց, նայիր, դու նույնպես նրանցից մեկը չդառ նաս։ Լավ, ես քաղցած եմ․ հատուկ ցերեկը ոչինչ չեմ կերել, որ հիմա հաճույքով ընթրեմ․․․
Ապշած եմ․․․ Այ քեզ ռեակցիա։ Ցավալին այն է, որ ժամանակին ես էլ եմ աղքատության մեջ ապրել, գիտեմ, ինչ է նշանակում զրկանքն ու սովը։Լյուսին ուտում ու ուտում էր, իսկ ես միայն սուրճ պատվիրեցի․ տրամադրություն բացարձակ չունեի։
Մոտենում է մատուցողը․
—Էլի ի՞նչ-որ բան կցանկանա՞ք։
—Ոչ, բերեք հաշիվը։ Բայց, խնդրում եմ, առանձին հաշվեք։

Ընկերուհիս քիչ էր մնում խեղդվեր․
—Բայց ինչպե՞ս։ Դու պարտավոր ես վճարել ինձ համար։
—Դե, հարգելիս, սկսենք նրանից, որ դու ես առաջարկել ընթրել, իսկ երկրորդը՝ ամեն մարդ պիտի վճարի իր համար, դու ինքդ էիր դա պնդում։
Այդ երեկո Լյուսին ջնջեց ինձ իր ընկերների ցանկից և սև ցուցակ գցեց։ Իսկ ես ուրախ եմ, որ նրան ցույց տվեցի իր տեղը։