«2019 թվականից հորս և մորս հետ մեքենայում եմ ապրել». 48-ամյա Արսենը օգնություն է խնդրում բարերարներից

«2019 թվականից հորս և մորս հետ մեքենայում եմ ապրել, մի քանի ամիս է՝ վարձով տուն ենք գտել, տան վարձն էլ չենք կարողանում հոգալ»։ Երևանի բնակիչներ 48–ամյա Արսեն Սարգսյանը և նրա 73-ամյա մայրն անելանելի դրության մեջ են հայտնվել. բարերաներից են աջակցություն խնդրում։

«Ծանոթներիցս մեկը խաբեց մեր տունը վաճառել տվեց, տարավ Ռուսաստան աշխատելու, ինքը փախավ հետ եկավ Երևան։ 2019 թվականից հորս և մորս հետ մեքենայում եմ ապրել, մի քանի ամիս է՝ վարձով տուն ենք գտել, տան վարձն էլ չենք կարողանում հոգալ։ Հայրս ամիսներ առաջ մահացավ, հիմա մորս թոշակով և իմ՝ բանվորությամբ աշխատած գումարով հազիվ մինիմալ կարիքներն ենք հոգում»,–NEWS.am–ի հետ զրույցում պատմում է Արսենը։

Նա նշում է, որ կառավարությունից այս տարիների ընթացքում ֆինանսական աջակցություն չի ստացել, իսկ քաղաքապետարանից՝ օգնության խնդրանքներին մշտապես արձագանքել են. «Ձեր վիճակի մասին տեղյակ ենք, հնարավորության դեպքում կօգնենք»։

Արսենը պատմում է, որ վարձով տունը, որտեղ այս պահին ապրում են տարեց մոր հետ, անմխիթար վիճակում է գտնվում։ Նա կառավարությունից օգնություն այլևս չի ակնկալում, սակայն հույս ունի, որ գոնե բարերաներն օգնության ձեռք կմեկնեն։

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։