Կեռասն ու բալը միատեսակ մրգեր են, այդ պատճառով էլ դրանց պտուղները շատ ընդհանուր հատկություններ ունեն։ Հաճախ է հարց առաջանում, թե այդ մրգերից որն է ավելի օգտակար առողջության համար։ Պարզվում է, որ երկուսն էլ հարուստ են վիտամիններով։ Բալի վիտամինա–միներալային բաղադրությունն ավելի հարուստ է, իսկ շաքարի պարունակությունը երկու անգամ ավելի ցածր, քան կեռասի մեջ։ Թարմ վիճակում այս պտուղների կալորիականությունը գրեթե նույնն է՝ 50-62 կկալ։
Բալը հակացուցված է աղեստամոքսային տրակտի քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց, հատկապես՝ սրացումների ընթացքում։ Բալը վնասում է նաև ատամների էմալը։
Կեռասը խորհուրդ է տրվում օգտագործել երկաթի պակաս ունեցող մարդկանց։ Կեռասը շատ օգտակար է նաև մաշկային խնդիրներ ունեցողներին։ Մեծ քանակությամբ կեռաս խորհուրդ չի տրվում ուտել գիրության հակում ունեցող մարդկանց և շաքարախտով հիվանդներին։ Կեռասը խորհուրդ չի տրվում նաև աղիքային խանգարումների դեպքում։