

Ինչպես արդեն տեղեկացրել ենք դերասանուհի Ռոզա Դավթյանը նոր մեքենա ձեռք բերել։ Այդ մասին նա հայտնել էր ինստագրամյան էջում՝ հոլովակ հրապարակելով։
Ռոզան այսօր կիսվել է նաև նոր ֆոտոշարքով, որտեղ անսահման երջանիկ տեսք ունի։

Հավել ենք նաև, որ Ռոզան հրապարակմանը կից գրել էր.
«Մենք մեզ հետևող մարդկանց շատ հեշտ մատուցում ենք ճոխ հոլովակներ , թանկարժեք գնումներ , նոր մեքենա , սիրուն կյանք , ու իրենց աչքերում կիսատասություն ենք պատկերում , որովհետև դրանց հասած ճանապարհները միշտ մնում են հեռուներում ու չերևացող տեղերում: Ես անկեղծորեն ուզում եմ ասել, որ սա իմ կյանքի լրջագույն գնումներից ա, եթե ոչ ամենալուրջը ու ես, երբեք ու երբեք, չէի էլ երազի՝ սեփական աշխատած , խնայած , 1000 անգամ ձախողած, նորից ու նորից հավաքած գումարով կգնեմ իմ մեքենան ։=
Դուք հնարավոր ա չգիտեք, բայց իմ սկզբունքները երբեմն ինձնից առաջ են վազում՝ ինձ թողնելով հետին պլանում, ու հա’ ինձ համար շատ սկզբունքային էր ու շատ կարևոր մեքենա գնել սեփական գումարով , առանց որևէ մեկի օգնության, անգամ ընտանիքիս, հա’ անգամ ամուսնուս , այլապես ու՞մ ա պետք իմ ամենօրյա անասելի տանջանքը ։

Հիմա հետ եմ նայում ու հասկանում, որ ես արժանի էի էս պահին ու ես շնորհակալ եմ բոլոր էն մարդկանց, ովքեր ինձ հնարավորություն են տվել աշխատելու , ովքեր ինձ հավատացել են , ովքեր աջակցել են , իմ կողքին են եղել ու շնորհակալ եմ ձեզ, որովհետև դուք եք իմ ձերքբերումների առանցքը , դուք եք ինձ լսողը, գնահատողը ու սեր տվողը ։
Էնպես որ սա իմ ու ձեր ձեռքբերումն ա։
Ուզում եմ որ էս հոլովակը նայելուց ոչ թե մտածեք «հմմ ավտոյա առել»… այլ հենց էս կետից դուք էլ պատեր ճանկռեք, «առնեք» ու անեք էն, ինչ թվում ա թե աարերի հետևում ա , որովհետև ես հիմա սարերի հետևից եմ գրում էս տեքստը»։