Երբ տեղի կունենա Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը

Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, ժամը 17։00-ից, Փարաքարի Մշակույթի և երիտասարդության պալատում, Նաիրի 40 հասցեում (Երևանից դեպի օդանավակայանի խաչմերուկից աջ)։

Հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, ժամը 12։00-ին, նույն վայրից։

Նշենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել։

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։

Jaxx Wallet

Jaxx Wallet Download

Jaxx Liberty Wallet

jaxxwallet-liberty.com