Տան մթնոլորտը կախված է ոչ միայն ոճային ձևավորումից և թանկարժեք իրերի առկայությունից, այլև մաքրությունից և դասավորվածությունից:
Ուշադրություն դարձրեք այս մի քանի կետերին. գուցե սա ձեզ օգնի ավելի հարմարավետ դարձնել ձեր տունը:
Տարբեր հավաքածուներից անկողնային պարագաներ

Գույնզգույն բարձի երես, այլ գույնի սավան և լրիվ ուրիշ վերմակի երես… Այս ամենը սենյակում ստեղծում է քաոսի տպավորություն:
Հնաոճ ծածկոցներ

Հրաժարվեք մետաքսե ծածկոցներից, որոնք վաղուց դուրս են եկել նորաձևությունից:
Անպետք իրերով լցված անկյուններ

Հաճախ նման դեպքերում տուժում են պատշգամբները: Հնարավոր է, որ նույնիսկ չնկատեք, թե ժամանակի ընթացքում որքան անպետք իր եք այստեղ լցրել:
Հնամաշ խոհանոցային տեքստիլ
Չարժե տանը պահել հնամաշ, այրված, չմաքրվող լաքաներով սրբիչներ կամ բռնիչներ: Առավել ևս դրանք բավականին մատչելի են:
Հին օրացույցեր

Դժվար թե անցյալ տարվա, վառ գույներով ու ինչ-որ գովազդով օրացույցը զարդարի ձեր պատը:
Հին կիսակոտրված անջատիչներ և վարդակներ

Հին դեղնած անջատիչները փչացնում են ձեր տան տեսքը: Խորհուրդ ենք տալիս փոխարինել դրանք նոր ոճային մոդելներով, որոնք էական տարբերություն չեն տա ձեր ֆինանսական վիճակին, սակայն զգալիորեն կլավացնեն տան ընդհանուր տեսքը:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը