ArmLur.am-ի խմբագրություն ահազանգել են փաստաբաններ Վաչե Ալեքսանդյանը և Նարեկ Վարդանյանը, վերջինս պնդում էին, որ պարուհի Էլեոնորա Պետրոսյանը կեղծ հաղորդում է ներկայացրել, առ այն, որ ամուսինը Ալբերտ Աղաջանյանը, բնակարանում ապօրինի զենք է պահում։ Փաստաբանների պնդմամբ երեկ Ալբերտի տանը խուզարկություն է իրականացվել և զենք չի հայտնաբերվել։ Կա Հարուցված քրեական գործ։

ArmLur.am-ը պահպանելով էթիկայի կանոնները կապվել է Էլեոնորա Պետրոսյանի հետ, ում փաստաբան Արմինե Օհանյանը հակադարձեց և հայտնեց, որ Էլեոնորայի նախկին ամուսինը հոկտեմբերի 1-ին առանց վերջինիս տեղյակ պահելու «առևանգել» և «գողացել է» մանկապարտեզից՝ հագցնելով ուրիշ երեխաների շորեր առանց մորը և դայակներին տեղյակ պահելու և մի քանի օրով կորում է, չի պատասխանում զանգերին և հաղորդագրություններին։
Էլեոնորա Պետրոսյանը դիմել է ոստիկանություն։