
«Սյունիք Նյուզ»-ի հավաստի տեղեկություններով՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ողջ և առողջ է և տեղի ունեցած միջադեպի հետ որևէ առնչություն չունի:
Գորիս համայնքի ղեկավարի վարորդ Արենը և նրա հորեղբոր որդին վիճել են հայրական տան շուրջ ծագած հարցերի պատճառով։ Հոգեկան խնդիրներ ունեցող հորեղբոր որդին փորձել է նռնակը նետել տան մեջ։ Արենը փորձել է կանխել դա՝ բռնելով նրա ձեռքը, ինչի հետևանքով, ցավոք, երկուսն էլ մահացել են։
Միջադեպի պահին Գորիս համայնքի ղեկավարը գտնվել է սպորտզալում։ Նա հանգստյան օրը զբաղվել է անձնական առօրյայով և որևէ առնչություն չի ունեցել տեղի ունեցած միջադեպի հետ։