«Երջանկություն նորապսակներին»․ Աննա Մանուչարյանի «հարսանեկան» հրապարակումը՝ Վաչե Ամարյանի հետ

Դեասանուհի Աննա Մանուչարյանը «հարսանեկան» կադրեր է հրապարակել երգիչ, դերասան Վաչե Ամարյանի հետ։ Եկեղեցու ներսում նկարահանված հոլովակում Աննան հարսի զգեստով է՝ Վաչեի կողքին, և ստանում է քահանայի օրհնությունը։

«Երջանկություն նորապսակներին»,– հրապարակմանը կից գրել է Աննան։

Մեկնաբանությունների բաժնում հետևորդները շտապել են շնորհավորել «զույգին», իսկ որոշ օգտատերեր էլ պարզաբանել են, որ կադրերն արված են ֆիլմի նկարահանման ժամանակ։

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։