Հղի կնոջ մահվան պատճառ դարձած Հայկ Ղուկասյանի մասին նոր մանրամասներ

Ինչպես արդեն հայտնել էինք մայիսի 21-ին՝ ժամը 22․40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Ծափաթաղ ճանապարհին՝ Ծովագյուղ բնակավայրի տարածքում, վրաերթի հետևանքով մահացած կին կա։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մեքենայում միջադեպ է եղել ամուսինների միջև, և նախնական տեղեկություններով մահացած կնոջ ամուսինը պատմել է, որ վիճաբանությունից հետո կինը ասել է, թե մեքենան կբացի և իրենց ցած կնետի, որից հետո գնացել է այդ քայլին։

Սակայն հիմա քննվում է այն տարբերակը որ ամուսինն է կնոջ մահվան պատճառը , ինչի մասին հայտնել է մահացած կնոջ քույրը ։

Մեզ հասած տեղեկություններով Հայկ Ղուկասյանը շատ աղջիկներից գումար է շորթել ։

Նույնիսկ նրա սեփական մայրն է դատի տվել ծեծի ենթարկելու համար։

Նա վարձույթով մեքենաներ է վերցրել , առանց վարորդական իրավունքի վարել։

Մի քանի անգամ հայտնվել է վթարների մեջ և չի փոխհատուցել վթարված մեքենաների համար։

Նաև ունեցել է դատվածություն սպանության փորձի մեղադրանքով ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։