Ով է օրեր առաջ 22-ամյա աղջկա մահվան պատճառ դարձած Հայկ Ղուկասյանը

Ինչպես արդեն հայտնել էինք մայիսի 21-ին՝ ժամը 22․40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Ծափաթաղ ճանապարհին՝ Ծովագյուղ բնակավայրի տարածքում, վրաերթի հետևանքով մահացած կին կա։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մեքենայում միջադեպ է եղել ամուսինների միջև, և նախնական տեղեկություններով մահացած կնոջ ամուսինը պատմել է, որ վիճաբանությունից հետո կինը ասել է, թե մեքենան կբացի և իրենց ցած կնետի, որից հետո գնացել է այդ քայլին։Մահացած հղի կնոջ քույրը` Վիկտորյան, գրել է․«․․․Տվյալ օրվա դեպքի հետ կապված՝ քույրս խնդրել է, որ կանգնեցնի մեքենան։

Կանգնել է, իջել է աղջիկը, իսկ հետևից այդ խելապակասը վազել է ու մազերից քարշ տալով տարել մեքենան։

Ենթարկել է դաժան ծեծի, որից հետո հրել է մեքենայից…քիմքծնոտային կոտրվածք, վիզ-ողնաշարի վնասվածք, դեմքի կապտուկներ։

Մազերն ամբողջությամբ պոկված էին» ։

Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն՝ պանված կնոջ ամուսինը հաճախ է վարձույթով տարբեր մեքենաներ է վերցրել ։ Նա չի ունեցել ավտոմեքենա վարելու իրավունք և եղել է ոչ սթափ (խմած)։ Նա եղել է նախկինում դատապարտված։

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։