Ինչպես արդեն հայտնել էինք մայիսի 21-ին՝ ժամը 22․40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Ծափաթաղ ճանապարհին՝ Ծովագյուղ բնակավայրի տարածքում, վրաերթի հետևանքով մահացած կին կա։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մեքենայում միջադեպ է եղել ամուսինների միջև, և նախնական տեղեկություններով մահացած կնոջ ամուսինը պատմել է, որ վիճաբանությունից հետո կինը ասել է, թե մեքենան կբացի և իրենց ցած կնետի, որից հետո գնացել է այդ քայլին։
Սակայն հիմա քննվում է այն տարբերակը որ ամուսինն է կնոջ մահվան պատճառը , ինչի մասին հայտնել է մահացած կնոջ քույրը ։
Հայկի հարազատներից մանրամասներ են հայտնել Հայկի մասին․
«Հայկը մեծացել ա լրիվ մենակ՝ անտեր երեխա, դրա համար նա չի իմացել՝ լավն ու վատը ինչ ա, ինչ ա կարելի անել, ինչը՝ չէ։
Ես չեմ արդարացնում իրան, ինքը շատ մեղավոր ա։ Հայկը շտրաֆներ ա ունեցել ու չի մուծել։
Հայկը ծնվել ա շատ անհաշտ ընտանիքում։ Իրա մաման ու պապան շատ անհաշտ են եղել։
Նենց ա ստացվել, որ Հայկի պապան ոստիկանի հետ կռվել ա, 4 տարի բանտ ա նստել, հետո, որ ազատվել ա, բաժանվել ա իրա մամայից։
Հայկի մաման էլ աղջկան թողել ա տատիկ-պապիկի մոտ, Հայկին վերցրել ա, բայց հետո Հայկին էլ ա թողել։
Էդ ընթացքում Հայկի պապան մահացել ա՝ էլի շատ խայտառակ հանգամանքներով։ Հայկը մեծացել ա անտեր։ Հայկի տատիկը իմ մորաքույրն ա։
Նրա մաման անընդհատ ծեծել ա Հայկին, անընդհատ վիրավորել ա։
Նա ոչ մի լավ բան չի տեսել։ Հենց ուզեցել ա ամուսնանա, բարեկամներից ոչ մեկ իրա կողքը չի եղել։
Հենց ամուսնացել ա, կնոջը տարել ա մոր հետ ծանոթացնի, բայց մաման տնից դուրս ա արել Հայկին ու հղի կնոջը։
Ինքը տառապել ա։ Բոլորիս ասում էր․ «Քրոջս տանում, պահում էիք, ինձ մի աման ճաշը ափսոս էր, ինձ էլ տանեիք, պահեիք, մարդ սարքեիք»»։