Դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանի անձնական կյանքը վերջին օրերին հանրության ուշադրության կենտրում է։ Հունիսի 30-ին կայացավ դերասանի հարսանիքը, որից հետո շատերը վերհիշեցին Խորեն Լևոնյանի նախկին սիրո պատմությունները, սիրավեպերն ու ամուսնությունները։
նախկին ամուսնություններից Խորեն Լևոնյանը ունի երկու որդի։ Խորենի և առաջին կնոջ՝ պարուհի Մերի Հովհաննիսյանի որդին ծնվել է 2010 թվականին, իսկ դերասանի և երկրորդ կնոջ՝ Լիկա Մեսրոպյանի որդին՝ 2014 թվականին:


