Ինչպես արդեն հայտնել էինք դժբախտ պատահարի հետևանքով 13 տարեկանում կյանքից հեռացել է Արեն Քառյանը։
Աղբյուրը հայտնել է , որ երեխայի ընտանիքը բնակվում է Ախթալա քաղաքում:
Նույն թաղամասի մի տղամարդ, անօրինական հոսանքի հաղորդալար է անցկացրել իր այգու ցանկապատի վրայով:
Բակում խաղալու ընթացքում երեխաների գնդակն ընկել է ցանկապատից ներս, և Արենը փորձել է մտնել այգի ու վերցնել գնդակը:
Ցավոք, նա կպել է հոսանքի բաց հաղորդալարին և մահացել:
Նրանից փոքր եղբայրը փորձել է օգնել Արենին, բայց ապարդյուն. եղբայրը նույնպես վնասվածքներ է ստացել, բայց բարեբախտաբար ողջ է մնացել:
Աղբյուրը նաև հայտնել է, որ տղամարդը այսօր կալանավորվել է: