Ջրասուզակը Փամբակ գետում հայտնաբերել է ջրաhեղձ եղած 7-ամյա աղջնակին. Shamshyan

Այսօր՝ հունիսի 17-ին, Վանաձորում վաղ առավոտյան վերսկսվել են 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սևանի ջրասուզակ Վահե Մելքոնյանը քիչ առաջ Փամբակ գետում հայտնաբերեց ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի դին։

Հունիսի 15-ին, ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ էր ստացվել քաղաքացիների կողմից, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի 3-րդ հատվածում երեխան ընկել էր Փամբակ գետը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել էին, որ երեխան մոտ 15 տարեկան աղջիկ է, և կա ականատես, ով տեսել էր, թե ինչպես է նա ընկնում գետը։ Ավելի ուշ փրկարարները, պարեկներն ու ոստիկանները հայտնաբերել էին կորած երեխայի մորը։ Պարզվել էր նաև, որ 13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ։

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։