Վթարից մաhաgել է «Միսիս Եվրոպա 2022» մրցույթում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը

Ավտովթարից մահացել է «Միսիս Եվրոպա 2022» մրցույթում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը։

«Խոր ցավով և սրտի կսկիծով հայտնում ենք, որ դժբախտ պատահարի՝ ավտովթարի հետևանքով, ինը օր կոմայի մեջ մնալուց և բժիշկների գործադրած բոլոր ջանքերին հակառակ, կյանքից հեռացել է արցախցի, Հադրութի բնակիչ Վերա Սաֆարյանը»,- հայտնել է «Նորություններ Արցախից» ֆեյսբուքյան էջը։

Հադրութցի մոդել Վերա Սաֆարյանը երկրորդ տեղն էր զբաղեցրել «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության հեղինակավոր մրցույթում։ Վերան մեկ որդի ունի։

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։